Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին խոսել է ադրբեջաներեն:
«Yaşasın Ukrayna, yaşasın Azərbaycan! («Կեցցե Ուկրաինան, կեցցե Ադրբեջանը»)- Զելենսկին ասել է այս բառերը ադրբեջաներեն լեզվով՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի անունից իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։
Հիշեցնենք, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում Զելենսկին իր ելույթը սկսել է ադրբեջաներեն լեզվով ողջույնի խոսքով: «Günortanız xeyir» (Բարի օր),- ասել է Զելենսկին՝ դրանով իսկ ժպիտ առաջացնելով Նախագահ Իլհամ Ալիևի դեմքին: