Նախօրեին առավոտյան ժամերին Հալեպի Ռամուսիէ շրջանում զինված բախումների ժամանակ ստացած փամփուշտից զոհվել է պետական զինակից, ազգությամբ հայ Կարպիս (Կարօ) Մելքոնեանը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով «Բերիո Լուրեր»-ին:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ապրիլի 12-ին հրթիռաձգության պայթյունից վիրավորված Սարգիս Մարտիրոսեանն իր մահկանացուն է կնքել հիվանդանոցում:










































