Կիևի իշխանությունները պատրաստ են լսել ուկրաինացիների օրինական քաղաքական պահանջները՝ երկրի արևելքում և արևմուտքում, ինչպես նաև նրանց ընդառաջ գնալ: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախարարների կաբինետի հայտարարությունը:
«Ուկրաինայի իշխանությունը պատրաստ է լսել բնակիչների բոլոր օրինական քաղաքական պահանջները՝ Ուկրաինայի արևմուտքում և արևելքում: Եվ ոչ միայն լսել, այլև ընդառաջ գնալ: Մենք նաև կոչ ենք անում կատարել ժնևյան պայմանավորվածությունները՝ կնքված Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև»,- նշված է նախարարների կաբինետի կայքում:
Իշխանությունները հայտնել են նաև, որ արդեն անցել են իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը:
«Մենք կատարել ենք մեր առաջին քայլերը և սպասում ենք կոնկրետ քայլեր նրանցից, ովքեր անօրինական կերպով դեռ պահում են շենքերն ու պատանդներին»,- ասված է հայտարարության մեջ:








































