ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է իր դեմ սկսված իմպիչմենթի գործընթացի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքական գործչի տարածած նամակին։
Մասնավորապես, փաստաթղթում Թրամփն իր բողոքը հասցեագրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։
«Ես վճռական և ուժգին բողոք եմ արտահայտում»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքերով՝ իմպիչմենթի առաջ քաշված գործընթացը ոչ միայն անօրինական է, այլև դեմոկրատների կողմից իշխանության չարաշահում է։









































