Ջոհար Ցարնաևի ընկերը՝ Դիաս Կադիրբաևը, ով մեղադրվում է 2013-ին Բոստոնի ահաբեկչության հետաքննության համար խոչընդոտներ ստեղծելու մեջ, խնդրել է տեղափոխել իր գործով դատավարությունը, որը նախատեսված էր հունիսի 30-ին: Նրա փաստաբանների կարծիքով՝ Ցարնաևի շուրջ ներկայումս բորբոքված կրքերը ատենակալներին թույլ չեն տա օբյեկտիվ վճիռ կայացնել: Այս մասին գրում է Reuters-ը:
Ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող Ցարնաևի 3 ուսանողական ընկերները՝ Ղազախստանի քաղաքացիներ Ազամաթ Տաժայակովը և Դիաս Կադիրբաևը, ինչպես նաև ամերիկացի Ռոբել Ֆիլիպոսը մեղադրվում են արդարադատությանը խոչընդոտելու և հանցանշանները վերացնելու նպատակով դավադրության մեջ:
Ֆիլիպոսը նաև մեղադրվում է սուտ վկայություն տալու մեջ: Երեքն էլ չեն ճանաչում իրենց մեղքը: Տաժայակովին և Կադիրբաևին սպառնում է 25 տարվա, Ֆիլիպոսին՝ 16 տարվա ազատազրկում:









































