Խաղային գոտու շինարարության համար Ղրիմի իշխանություններն արդեն 1.5 մլրդ դոլար են հավաքել: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
«Ծրագրվում է ստեղծել առնվազն 10 հազար աշխատատեղ: Նման հանգստյան վայրի մուլտիպլիկացիոն էֆեկտը կլինի մասշտաբային: Կծանրաբեռնվի ողջ ենթակառուցվածքը՝ ծառայությունների, տրանսպորտի և զբոսաշրջիկներին առնչվող մնացած բոլոր ոլորտները»,- ասել է Թեմիրգալիևը՝ նշելով, որ իրենք ծրագրում են ստեղծել շուրջօրյա գոտի:
Նրա խոսքով՝ իրենք նախագծում մասնակցության մեծ թվով առաջարկներ են ստացել ամենավառ համաշխարհային բրենդներից:
Նախատեսվում է խաղային գոտին կառուցել Ղրիմի հարավային ափին՝ մասնավոր ներդրումների հաշվին: Նախնական հաշվարկներով՝ այն կզբաղեցնի 100 հա տարածք:
Որպես երկրորդ տարբերակ՝ քննարկվում է Ալուշտայի և Յալթայի միջև ընկած տարածքը: Շինարարության վայրի վերջնական տարբերակը կորոշվի Պետդումայի կողմից խաղային գոտու ստեղծման մասին օրինագծին հավանություն տալուց հետո:










































