Երեք տղամարդու կասկածում են Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառում, ինչպես նաև Զալցբուրգում և Եվրոպայի այլ քաղաքներում ահաբեկչական գործողությունների պլանավորման մեջ: Այդ մասին հայտնել է ավստրիական Kurier հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ինչպես գրել է հրատարակությունը, ենթադրյալ չարագործներից մեկը՝ Սերգո Պ.-ն, արդեն երեք տարվա պատիժ է կրում Ավստրիայի Հիրտենբերգ բանտում՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցման մեղադրանքով:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա պատրատվում էր փախչել և այնուհետև մի շարք ահաբեկչական գործողություններ պլանավորել Եվրոպայի քաղաքներում: Սերգո Պ.-ի երկու ենթադրյալ հանցակիցները ձերբակալվել են անցյալ շաբաթ և այժմ գտնվում են կալանքի տակ: Նշվում է, որ նրանք կարող էին գլխավոր կասկածյալի հետ կապ պահպանել հեռախոսով, ինչը եղել է անօրինական։











































