Ամերիկյան Taylor հրթիռային ֆրեգատը ապրիլի 22-ին կմտնի Սև ծովի ջրային տարածք (Երևանի ժամանակով` ապրիլի 23-ին): Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերի մամլո ասուլիսը:
«Taylor հրթիռային ֆրեգատը ապրիլի 22-ին Սև ծովի ջրային տարածք կմտնի` տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նավը կգործի միջազգային օրենսդրության շրջանակներում:










































