Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը վճռականորեն է տրամադրված այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմը ուժեղացնելուն:
Դորտմունդցիների ուշադրության կենտրոնում են հայտնվել արգենտինական «Էստուդիանտես»-ում հանդես եկող երկու ֆուտբոլիստներ: Այս մասին հաղորդում է El Dia-ն: «Բորուսիա»-ի ղեկավարությունը հետաքրքրվում է 22-ամյա հարձակվող Գվիդո Կարիլյոյի, որը այս մրցաշրջանում 30 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ, և 19-ամյա պաշտպան Խոնատան Սիլվայի ծառայություններով, որը աչքի է 2 գոլային փոխանցումներով՝ անցկացրած 28 խաղերում:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի ավարտից հետո «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կտեղափոխվի «Բավարիա», և ակումբի ղեկավարության գլխավոր նպատակն է լեհ հարձակվողին փոխարինող գտնելը:








































