ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։ Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձևն ընդգրկվի Սենատի օրակարգում:
Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը։ Թուրքիայի Արտգործ նախարարությունը շատ արագ արձագանքեց ցեղասպանության բանաձևի վերաբրեյալ սենատի որոշմանը, արտգործնախարար Մեվլյութ Չավուշողլուն թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարեց․ մեջբերում եմ․ «ԱՄՆ սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։ Թուրքայի արտգործնախարարի ինքնավստահ հայտարարությանը հետևեց Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հայտարարությունը․ «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից»։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թուրք ամերիկյան հարաբերություններում առկա հարցրեը չեն կարգավորվել, և գուցե հենց այդ պատճառով բանաձևի ընդունումն արգելափակելու գործընթացը այս անգամ չպահպանվեց, և կաորղ ենք ասել, որ այս քայլը պատասխան է Թուրքիային կապված քաղաքական խնդիրների ՝ Սիրիայում Թուրքիայի գործողությունների և Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման համար։
Մյուս կողմից պետք է ընդգծել, որ Բանաձևի ընդունումը բավական կարևոր նշանակություն ունի հայերի համար, քանի որ Սենատում նախկինում նման բանաձև չի ընդունվել , և սա վերահաստատում է ԱՄՆ քաղաքական շրջանակների դիրքորքշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված 150-րդ բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Պետք է ընդգծել որ սա քայլ է Հայոց ցեղասպանությունը Թուրքիային ճանաչել պարտադրելու ՝ հայակական պահանջատիրության ճանապարհին։









































