Սիրիայի զորքերը և ազգային պաշտպանության ուժերը հարձակվել են Հոմս քաղաքի Բեբ-Հուդ, Կարաբիս և Էլ-Կուսուր հին թաղամասերի վրա: Գործողության ընթացքում ոչնչացվել են մի քանի հանցախմբերի ղեկավարներ, ովքեր հրաժարվում են վայր դնել զենքը և դադարեցնել դիմադրությունը, գրում է ITAR-TASS-ը:
Բանակային ստորաբաժանումներին հաջողվել էր երկուշաբթի օրը տիրել Ջուբ էլ-Ջանդալի շրջանի հիմնական դիրքերին, ինչն էլ ապահովեց գործողության հաջողությունը: Բացի այդ, ավիացիան և հրետանին հարվածել են կրակակետերին և հակառակորդի դիրքերին Ջուրաթ Էշ-Շիախ, Վադի Էս-Սայիխ և Էլ-Համիդիա շրջաններում:









































