Wednesday, 08 05 2024
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել

Արտահերթ ընտրությունների բլեֆը․ ինչո՞ւ են աղմկում նախկինները

Երեկ նախկինները հերթական անգամ հավաքվել էին քննարկման, այս անգամ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի ոգեկոչումով։ Թվում էր՝ օրակարգը բացարձակապես արհեստական է՝ հատկապես, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում հստակ ներկայացրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը ու համենայն դեպս՝ հասարակության մեծամասնության համար փակվեց մանիպուլյացիաների ու շահարկումների դաշտը։

Ադրբեջանը Հայաստանի համար թշնամական երկիր է ու առնվազն տարակուսելի է, որ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարող է՝ թեկուզև անուղղակիորեն, օրակարգ թելադրել ու առնվազն այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԳ նախարարի խոսնակը օպերատիվ հերքեց Մամեդյարովի բոլոր պնդումները։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկվա քննարկումների ժամանակ ընդգծել է, թե իրավիճակը լուծելու համար օր առաջ անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Դրանք գնալով ավելի շատ պետք կլինեն հենց գործող իշխանություններին, որպեսզի նրանք ամբողջությամբ չճխլվեն Արցախյան բանակցությունների բեռի տակ»,- ասել է նա:

Աշոտյանն այս հարցում օրիգինալ չէ ու առնվազն կրկնում է Ռոբերտ Քոչարյանի թեզը, որն օրեր առաջ հարցազրույց էր տվել թերթերից մեկին ու դարձյալ խոսել էր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, իհարկե՝ շատ ավելի գլոբալ համատեքստում։ Արդ, կարող ենք ձևակերպել, որ արտահերթ ընտրությունների պահանջը նախկիների կամ նրանց համակարգի տարբեր սեգմենտների պարագայում ընդհանրական է։

Արդյո՞ք Հայաստանում գոյություն ունեն արտահերթ ընտրությունների նախադրյալներ։

Խոսենք փաստերով։

Խորհրդարանում, որի լեգիտիմությունը որևէ մեկը կասկածի տակ չի դնում, կառավարությունն ունի կայուն մեծամասնություն, որն ի վիճակի է անգամ սահմանադրական օրենքներ ընդունել՝ առանց ընդդիմության աջակցության։ Այլ խոսքով՝ ԱԺ-ում քաղաքական ու ֆունկցիոնալ ճգնաժամ գոյություն չունի և արտահերթ ընտրությունների պահանջ չեն առաջադրում անգամ ընդդիմադիր խմբակցությունները։

Հասարակության մեծ մասին շարունակում է բավարարել իշխանությունների աշխատանքը՝ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած նոր հարցման։ Այսպես, հարցվածների 76 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գրասենյակի աշխատանքը, իսկ 63 տոկոսն էլ գոհ է Ազգային ժողովի աշխատանքից։ Այլ խոսքով՝ իշխանությունների վարկանիշը անցած մեկ ու կես տարվա ընթացքում անկում ապրել է, սակայն երկրում ակնհայտորեն չկա վստահության ճգնաժամ ու, եթե նույնիսկ համարենք, որ ԼՂ հարցում իշխանությունները տեսականորեն պետք է գնան փոխզիջումների, ապա նրանց վստահության պաշարը բավարար է՝ հասարակության հետ այս խնդրում արդյունավետ դիսկուրս ունենալու համար։

Մյուս կողմից՝ «եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ւմ կընտրեիք» հարցին, քաղաքացիների 55 տոկոսը իշխող «Իմ քայլին» է նախընտրություն տվել, նախորդ հարցման ժամանակ իշխանական խմբակցության վարկանիշը 4 տոկոսով ավելի բարձր է եղել։ «Իմ քայլ»-ից հետո «Բարգավաճ Հայաստան»-ն է՝ 19 տոկոս, իսկ հետո՝ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 6 տոկոս ցուցանիշով։ Հարցվածների 59 տոկոսը ասել է, որ երբեք չի քվեարկի նախկին իշխող՝ Հանրապետական կուսակցությանը, և միայն 4 տոկոսն է համաձայն իր քվեն տալ ՀՀԿ-ին, իսկ 17 տոկոսը Հայ հեղափոխական դաշնակցությանն իր քվեն չի տա, նրանցից միայն 3 տոկոսն է պատրաստ իր քվեն տալ ՀՅԴ-ին։ Այսինքն՝ ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունների պարագայում խորհրդարանի քաղաքական խճանկարը գրեթե չի փոխվելու, ինչն ինքնին անիմաստ է դարձնում դրանց անցկացումը։

Ավելին՝ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն դարձյալ չեն կարողանալու հաղթահարել անցողիկության շեմը, եթե հիմա անցկացվեն նոր ընտրություններ։ Այս համատեքստում նախկինների պահանջը նույնիսկ ալոգիկ է՝ թեև տեսականորեն հնարավոր է, որ նրանք վստահ են, թե ժամանակն աշխատում է իրենց դեմ։ Հակառուպցիոն շարունակվող բացահայտումները նախկին համակարգին զրկում են իր ռեսուրսներից, ինչը նրան ավելի մարգինալ է դարձնում՝ մինչև հերթական ընտրությունները զրոյական դարձնելով հաջողելու բոլոր հնարավորությունները։

Սակայն ավելի հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն զբաղված են մանիպուլյատիվ հնարքներով ու արտահերթ ընտրությունների պահանջն ընդամենը հնարք է, որը պետք է իմիտացնի գոյություն չունեցող քաղաքական ճգնաժամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում