Հնդկաստանում Քաղաքացիության մասին օրենքի նոր վարկածի ընդունման դեմ բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները Արևմտյան Բենգալիա նահանգում հրդեհել են հինգ գնացք և 15 ավտոբուս, որոնցից նախապես իջեցվել են ուղևորները: Ըստ NDTV հեռուստաալիքի՝ հատկապես ծանր իրավիճակ է զարգացել Մուրշիդաբադ շրջանում, որտեղ որոշ երկաթուղային կայարաններում ավերվել են տոմսարկղերը, իսկ աշխատակիցները ծեծի են ենթարկվել:
Բողոքի ակցիայի մասնակիցները արգելափակում են ճանապարհներն ու երկաթգիծը, քարկոծում տրանսպորտային միջոցները, քարկոծում խանութները: Արևմտյան Բենգալիա նահանգի իշխանությունները հայտարարել են, որ կոշտ միջոցներ կձեռնարկեն ապստամբների դեմ: