Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հայֆայի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Բրենդա Շեֆերն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Կան մի շարք պահեր, որոնք թույլ չտվեցին Կազանում ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ հակամարտության կարգավորման համար։ Դրանցից առաջինը վերաբերում է Պուտինին ու Մեդվեդևին։ Ես չեմ կարծում, թե Պուտինը Մեդվեդևին կթույլատրի այդպիսի նշանակալից բեկում գրանցել իր նախագահության շրջանակներում։
Երկրորդն այն է, թե արդյոք Ռուսաստանը շահագրգռվա՞ծ է այդ հակամարտության կարգավորմամբ։ Քանի դեռ Հարավային Կովկասի հակամարտությունն ամբողջովին կարգավորված չէ, դա լավ լծակ է հանդիսանում Ռուսաստանի համար»։









































