Պետության մեջ հավասարակշռություն ապահովելու համար անհրաժեշտ են մարդիկ, որոնք տոգորված են և շարժվում են միմիայն պետություն ունենալու և այդ պետության մեջ խաղաղ ու բարեկեցիկ ապրելու ցանկությամբ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
Նրա խոսքով, իշխանության համար տարվող պայքարը միշտ շատ միակողմանի է, շատ էմոցիոնալ է և ցավոք ծնունդ է տալիս բազմաթիվ սուտ լուրերի, սուտ բախումների, ինչն այսօր տեսնում ենք քաղաքական դաշտում. «Մինչդեռ արտախորհրդարանական ընդդիմությունը, բոլոր այն մարդիկ, որ հիմա հավաքվել են և իրենց առաջ ունեն պետության տեսլական, եկել են ոչ թե որովհետև ընտրապայքարը մոտ է, եկել են ոչ թե որովհետև ուզում են ռևանշ, այլ եկել են, որովհետև ուզում են ձևավորել պետական տեսլական և դա առավելագույնս գնահատելի է»,-ընդգծեց Անուշ Սեդրակյանը։