Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից մեկն է:
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 62-ամյա մասնագետն այս շաբաթ Պորտուգալիայի Ալգարվե քաղաքում գտնվող իր առանձնատանը հանդիպելու է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ը, որը փոխարինող է փնտրում Թիմ Շերվուդին:
Վան Գալը Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կլքը «Մունդիալ-2014»-ից հետո:






































