Հարավկորեական «Սևոլ» խորտակված նավի զոհերի թիվը հասել է 104-ի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ծովափնյա պահպանության տեղի շտաբին:
«Այսօր սուզորդների գործողությունները կկենտրոնացվեն 3-րդ և 4-րդ տախտակամածներին: Սուզորդները զոհվածների մարմինները կփնտրեն մակերեսին»,- ասել է կառավարության օպերատիվ շտաբի ներկայացուցիչը: 6 օրում նավի ներսում ոչ մի ողջ մարդ չի գտնվել:
Օպերացիային մասնակցում են 212 նավ, 34 ինքնաթիռ և ուղղաթիռ, 550 փրկարար: Իշխանությունները հայտարարել են, որ նավը ծովի հատակից կհանեն միայն անհետ կորածների ընտանիքների համաձայնությամբ, քանի որ նրանցից ոմանք դեռ իրենց մերձավորների փրկության հույսը չեն կորցրել:
«Սևոլ» ուղևորատար նավը խորտակվել է ապրիլի 16-ին՝ անհայտ պատճառով: Նավում եղել են 475 ուղևոր և անձնակազմի անդամներ:
Ըստ նախնական ենթադրությունների՝ վթարի պատճառը կարող էր լինել ուղղության կտրուկ փոփոխությունը:
Հարավային Կորեայում ձերբակալվել է «Սևոլ» նավի նավապետ Լի Չժուն Սոկը: Հետաքննության վարկածով՝ նա չի եղել նավի ղեկի մոտ, երբ նավը սկսել է խորտակվել: Ապրիլի 21-ին ձերբակալվել են նաև անձնակազմի 4 անդամներ, որոնք առաջիններից են լքել խորտակվող նավը:










































