«Ինտեր»-ի նախկին պաշտպան Մարկո Մատերացին մտաբերել է 2009/10 թվականների մրցաշրջանը, երբ իր թիմը հեթ-տրիկ ձևակերպեց:
«Այն ֆանտաստիկ մրցաշրջան էր` բոլոր առումներով: Ես շատ չէի խաղում, բայց Մոուրինյոն այնպես էր արել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն ընդգկված էր զգում թիմի աշխատանքներում: Մենք բոլորս գերագույն բավականություն էինք ստանում:
Մոուրինյոն լավագույնն է: Հենց նրա օրոք ես սկսեցի չընդգրկվել «Ինտեր»-ի հիմանական կազմում, բայց հենց Ժոզեն ստիպեց ինձ զգալ կարևորությունս: Մոուրինյոն իսկական մարդ է, իսկ դա հազվադեպ է պատահում ֆուտբոլում»,- ասել է Մատերացին:







































