Մեխիկոյում անցյալ շաբաթ մահացած հռչակավոր գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին երկրպագուները դեպի հավերժություն են ճանապարհել հազարավոր դեղին թղթե թիթեռնիկներով և ծափահարություններով՝ հայտնում է RIA Novosti-ի ռուսական ծառայությունը:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նախօրեին՝ Մեխիկոյի Գեղարվեստի պալատում: Ներկա են եղել Մեքսիկայի և Կոլումբիայի նախագահները, որոնք իրենց ցավակցությունն են հայտնել գրողի այրուն՝ Մերսեդես Բարչային, ու նրա որդիներին՝ Ռոդրիգոյին ու Գոնսալոյին:
Արարողության ավարտին Մեխիկոյի գիշերային երկինքը պատվել է դեղին թղթե թիթեռնիկներով:
«Հեռացավ մեծ մարդ, իսկապես մեծագույն, սակայն մնացին նրա ստեղծագործությունները»,- ասել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
Գրականության Նոբելյան մրցանակակիրը մահացավ 87 տարեկանում՝ Մեխիկոյում: Մահվան պատճառը շնչառական ինֆեկցիան էր և երիկամային անբավարարությունը:








































