«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 11-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ընթացիկ ներքաղաքական իրադարձություններին, խոսեց նաև Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին.«Մենք շատ բան գիտենք, բայց դրանք ապացուցելու կարիք կա։ Սերժ Սարգսյանին այժմ առաջադրվել է մեղադրանք, որի համար կան փաստական հիմքեր։ Շատ բան կարելի է գտնել, բայց մեկ այլ բան կա՝ հին Հայաստանում «թղթերով ամեն ինչ նորմալ էր»։ Սա ընդամենը շատ փոքրիկ մեղադրանք է, բոլորս գիտենք,թե ինչ է կատարվել իր կառավարման տարիներին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում