ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչները կարողացել են հայտնվել Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում: Այնտեղ նրանք շփվել են իշխանությունների և տեղի բնակիչների հետ: Առաքելության ներկայացուցիչները հանդիպել են նաև Սլավյանսկի քաղաքապետի հետ: Այս մասին գրում է Interfax-ը:
«ԵԱՀԿ մոնիթորինգի ներկայացուցիչները առաջին անգամ են Սլավյանսկում՝ ճգնաժամի սկսվելուց ի վեր: Նրանք հանդիպել են քաղաքապետի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:







































