Մեծ Բրիտանիան հունիսի 3-ին Սիրիայում նախատեսված նախագահական ընտրություններըն ապօրինի է համարում և մտադիր չէ ճանաչել դրանց արդյունքները: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱԳ փոխնախարար Մարկ Սիմոնդսին:
Երկուշաբթի օրը Սիմոնդսը հայտարարել է, որ Սիրիայում ընտրությունները կոչված են միայն նախագահ Բաշար Ասադի «դիկտատուրան ամրապնդելուն» և վստահություն չեն առաջացնում: Նա նաև նշել է, որ շատ սիրիացիներ ապրում են երկրի սահմաններից դուրս` փախստականի կարգավիճակով, իսկ Սիրիայում չի դադարում բռնությունը:
«Նման պայմաններում անցկացվող ընտրությունները հեռու են որևէ միջազգային չափանիշից, դրանց արդյունքները ոչ մի արժեք չեն ունենա և վստահություն չեն ներշնչում»,- ասել է նա:








































