Կիևի դատախազությունը կասկածել է 19-ամյա տեղի բնակչին անչափահաս աղջկա բռնաբարության և նրանից գումար շորթելու մեջ: Այս մասին հայտնում են վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունից։
Պարզվել է, որ տղան 11-ամյա դպրոցականի հետ ծանոթանալուց հետո սկսել է ուղարկել նրան սեռական բնույթի հաղորդագրություններ։ Բացի այդ, ըստ իրավապահ մարմինների, չարագործը պահանջել է, որ աղջիկը նրան ուղարկի իր մերկ լուսանկարները և նրանդրդել է, որ իր հետ թմրամիջոց և հոգեմետ նյութեր օգտագործի:
«Հետագայում, կասկածյալը, հոգեբանական բռնություն գործադրելով, օգտվելով այն հանգամանքից, որ մանկահասակ դպրոցականը չի հասկանում իր դեմ ձեռնարկված գործողությունների իմաստը և չի կարող դիմադրել, վերջինիս ստիպել է հանել հագուստը և բռնաբարել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դրանից հետո չարագործը սկսել է աղջկանից գումար պահանջել՝ սպառնալով, մերժման դեպքում, նրա մերկ լուսանկարները տեղադրել համացանցում:
Ըստ նախաքննության արդյունքներով ոստիկանությանը հաջողվել է պարզել չարագործի ինքնությունը և կալանավորել նրան։