Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջին խաղի նախօրեին Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ իր թիմը չի կարող համարվել այդ հանդիպման ֆավորիտը:
«Բազմիցս լինելով «Սանտիագո Բեռնաբեո»-ում և´ որպես խաղացող, և´ որպես մարզիչ, երբևիցե այնտեղ ինձ ֆավորիտ չեմ զգացել:
Քրիշտիանու՞ն: Կարծում եմ` նման խաղերում բարձրակարգ ֆուտբոլիստները միշտ խաղադաշտ են դուրս գալիս`փոքր-ինչ հնարավորություն ունենալու դեպքում: «Ռեալ»-ն այն թիմն է, որը կախված չէ մեկ ֆուտբոլիստից»,- Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































