Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Ադրբեջանն այսքան տարի այդ նույն երգն է երգում. մենք այդ վտանգը հասկանում ենք՝ պարտադիր չէ, որ ուրիշն ասի

Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ. «Գնահատելով անցած տարին՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք առկա հակամարտություններին և ճգնաժամերին: Կարելի է ասել, որ առաջընթաց կա հունվարից հետո, քանի որ երկխոսությունները տարվա ընթացքում շարունակվել են Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան միջազգային բանավեճերի և 5+2 ձևաչափով»,- նշել է Լայչակը:

«Որպես պաշտոնից հեռացող նախագահ՝ ես որևէ կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել այս բոլոր հակամարտությունները»,- շեշտել է Լայչակը:

Վերջինս նշել է, որ «անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելուն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունն առաջինը կառաջարկի հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն խաղաղությանը»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ԵԱՀԿ գործող նախագահը որևէ նոր բան չի հայտարարել, էսկալացիայի վտանգը միշտ եղել է և այդ մասին նաև վերջերս հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը։ «Մենք այդ վտանգը գիտակցում ենք, պարտադիր չէ, որ ուրիշն ասի։ Մեր պատերազմը չի ավարտվել, ու ամեն պահի կա այդ էսկալացիայի վտանգը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Պողոսյանի դիտարկմամբ՝ նոր չէ նաև Բաքվի հռետորաբանությունը և այն փաստաթուղթը, որ այդ երկիրը ներկայացրեց օրերս որպես հակամարտության կարգավորման իր տեսլական. «Ես այդ մասին 1992 թվականից լսում եմ, ինձ համար զրո նորություն էր, զարմանում եմ զարմացողների վրա։ Ադրբեջանը այսքան տարի նույն երգն է երգում՝ ստորակետը մի տեղից մյուսը տանելով, բայց, ըստ էության, ոչինչ չփոխելով։ Հիմա ինչի՞ վրա ենք զարմանում»։

Հարցին՝ արդյոք այս մոտեցումը բանակցությունները տանում է փակուղի, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Երբ ասում ենք բանակցություններ, ի՞նչ նկատի ունենք։ Ես հասկանում եմ, որ Հայաստանն ասել է, որ առանց Արցախի չի պատրաստվում հիմնահարցը բանակցել, մնացած խնդիրները, որոնք դրված են սեղանի շուրջ՝ վերաբերում են տարածաշրջանի իմաստով անվտանգության հարցերին, ինչ-որ միջոցառումներին, որ լրագրողները փոխադարձ այցելեն, նույնիսկ որ դրանք արվում են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար։ Սրանք գործողություններ են, որ քննարկում են, բանակցում։ Մամեդյարովն օրերս ասել է. «մենք փորձել ենք «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման թեմա բարձրացնել, բայց հայկական կողմը չի համաձայնվում, որովհետև իրենք անարդար մոտեցում են առաջ քաշում՝ իրենց դիվերսանտներին ուզում են տանել, իսկ մեր անմեղ մարդկանց, որոնք չգիտես էլ՝ ոնց են հայտնվել այնտեղ՝ մեր վրա են փորձում վաճառել»։ Ահա այս տեսակ հարցեր քննարկում են, բայց դա բանակցությունների հետ ի՞նչ կապ ունի։ Մինչև Արցախը բանակցությունների սեղանին չհայտնվի, որևէ մեկը բանակցություններ չի վարելու։ Մնացածն էլի բանակցություններ են, բայց նեղ ու փոքր հարցերի շուրջ՝ ավելի շատ բանակցությունների մթնոլորտի հետ կապված։ Դու չես կարող նույնիսկ փոքրիկ հարց լուծել, երբ գիտես, որ հաջորդ օրը սահմանին դիվերսիա է լինելու։ Եթե ամեն օր կրակեին, լրագրողների գնալն այսքան հանդարտ չէր ընթանա։ Բայց հիմա ինչ-որ պահի մի փոքր հանդարտվել է, ու մի փոքր բան կարողացան պայմանավորվել։ Իսկ եթե նորից իրավիճակը կլարեն՝ նորից ոչինչ տեղի չի ունենա։ Դա եղել է միշտ, եթե նորագույն պատմության մեջ 1992-1994 թվականներից հետո նույն վիճակն է եղել, ու դա պետք է մեզ համար բավարար ժամանակ լիներ՝ հասկանալու, որ դա է Ադրբեջանի վարքագիծը, ու մենք չփորձենք շատ բաների հույսեր ունենանք»։

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ 1991, 1992, 1993 թվականներին զինադադարներ են բանակցվել, և ամեն անգամ Ադրբեջանը դրանք խախտել է։ «Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, պետք է հասկանանք՝ սա է մեր իրականությունը ու պետք է կոնկրետ ընկալենք, թե ինչ պետք է անել ավելի հզոր լինելու համար։ Կա ընդամենը մեկ լեզու, որ Ադրբեջանը հասկանում է՝ ուժեղի լեզուն է, մենք պետք է լինենք ուժեղ։ Ուժեղ են լինում այն պետությունները, որ ունենում են հզոր տնտեսություն, հզոր բանակ և միասնականություն։ Պարզապես պետք է դրա վրա ամեն օր աշխատել՝ անկախ նրանից, այսօ՞ր է լինելու հանդիպումը, թե՞ վաղը»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում