Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Հարցաքննվել է վկան` «Արարատբանկի» վարչության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանը։
Նա դատարանին հայտնել է, որ Արման Մկրտումյանին վարկը տրամադրվել է օրենքին համապատասխան․
«Ոչ մի խնդիր չենք ունեցել, Արման Մկրտումյանը եղել է «Ֆլեշ Մոթորս»-ի փոխտնօրեն, «Ֆլեշ Մոթորս»-ը եղել է «Արարատբանկի» կորպորատիվ հաճախորդ։ Արման Մկրտումյանին ճանաչում են էնտեղից, որ որպես կոֆլիկտային հաճախորդ, դիմել է հաշտարարին»։