Կիպրոսը Թուրքիայի դեմ դատական հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հայտարարությունը:
Պատճառը Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներն են, որոնք հունական կողմն անօրինական է համարում:
Բացի դատական հայցից, Կիպրոսը բողոքի նոտա է հղել Թուրքիային: