MIT Media Labs-ի հետազոտողները «կրելու» տեխնոլոգիա են մշակել, որը կարողանում է սինթեզված ձայնով բարձրաձայն «կարդալ» տպագիր տեքստը: Դա կույրերին հնարավորություն կտա կարդալու ոչ միայն այն, ինչը գրված է Բրայլի տառատեսակով, հայտնում է style.rbc.ru-ն:
Սարքը կոչվում է FingerReader: Այն անցկացվում է մատի վրա և տեքստի սքանավորման համար ներկառուցված տեսախցիկ ունի: Հետո այդ տեքստը վայրկենաբար խոսքի կվերածվի, որը կլսի ընթերցողը:
Քանի որ առայժմ պատրաստ է միայն սարքի նախատիպը, բառերն արտասանվում են ռոբոտի ձայնով՝ առանց տոնայնության: Ապագայում սա կշտկվի:
Սարքն օգտվողին վիբրացիայի միջոցով կզգուշացնի, որ պետք է շարժել մատը: Նույն կերպ կլինի, եթե ընթերցողը կորցրել է կարդացվող տողը:










































