Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը:
«Երբ մենք խոսում ենք Սևանի մասին, չենք խոսում միայն ջրի, լճի և էկոլոգիայի մասին, այլ նաև խոսում ենք մեր երկրի ապագա մարդկանց և նրանց իրավունքների մասին, և այն մասին, որ մենք իրավունք չունենք ավելի վատ բնություն տալ իրենց, քան մենք ենք ժառանգել: Մենք պարտավոր ենք Սևանա լիճը փոխանցել հաջորդ սերունդներին օգտագործելի վիճակում»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Սևանը ջրամբար չէ, որից պետք է ամեն պատեհ-անպատեհ առիթով ջուր վերցնել:
Մանրամասները՝ տեսանյութում: