Ֆրանսիացի լրագրողների առևանգողների թվում եղել են ջիհադիստներ Ֆրանսիայից և Բելգիայից, ովքեր ֆրանսերեն են խոսել: Այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ ելույթ ունենալով I-tell հեռուստաալիքի եթերով:
«Ցավոք, մենք ստիպված ենք փաստել, որ ջիհադիստների թվում այնպիսի մարդիկ կան, ովքեր ֆրանսերեն են խոսում: Սիրիայում ջիհադին մասնակցելու համար մեկնել են Ֆրանսիայի, Բելգիայի, Իտալիայի և Եվրոպայի այլ երկրների քաղաքացիներ»,- խոստովանել է արտգործնախարարը:
Լորան Ֆաբիուսը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ մասնակցել է չորս ֆրանսիացի լրագրողների հետ հանդիպմանը, որոնք ազատ էին արձակվել և հայտնաբերվել սիրիա-թուրքական սահմանի մոտ:








































