«Մենք ընդհանրապես բոլոր ոլորտներում ուշադիր ենք աշխատավարձերի արդար բաշխմանը և մեր նվազագույն աշխատավարձի օրենքի տրամաբանությունից է բխում: Հիմա երբ նայում ենք տարբեր ընկերությունների մոտ աշխատավարձերի տարբերությունը մասնագետների և ղեկավարների մակարդակի, մինչև 20-30 անգամ կարող է հասնել: Սա է պատճառը, որ այս օրենքը դրել ենք շրջանառության մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ անդրադառնալով իր և Արտակ Մանուկյանի հեղինակած հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի չափը կանոնակարգելու նախագծին: