Դուբայի մետրոյում կհայտնվեն կինոթատրոններ և էլեկտրոնային գրադարան: Այս մասին գրում է Gulf News տեղի պարբերականը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դուբայի մետրոյի 6 կայարանները կվերածվեն գեղարվեստական ցուցահանդեսների և այլ թանգարանների:
Յուրաքանչյուր կայարան նվիրված կլինի արվեստի կոնկրետ տեսակի կամ ուղղության: Կայարաններից մեկում կլինի նաև էլեկտրոնային գրադարան: Մետրոյում տեղի կունենան ներկայացումներ՝ ներառյալ լուսային, երաժշտական և 3D շոուներ:
Աշխատանքները ծրագրվում է ավարտին հասցնել 2015-ի մարտին: