Հյուսիսային Կորեայում մեծ հանդիսավորությամբ բացել են Սամջիյոն նոր քաղաքը, որը կառուցվել է Չինաստանի հետ սահմանի մոտակայքում: Կարմիր ժապավենը կտրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը, ըստ շրջանառվող լուրերի, վերջերս, պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվող գեներալին, պիրանիաների կեր է դարձրել:
Ըստ «Տեղեկատվական դիմադրության», Հյուսիսային Կորեայի նոր քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «Սոցիալիստական ուտոպիա»:
Քաղաքում բազմաթիվ հյուրանոցներ, առևտրի կենտրոններ և նույնիսկ լեռնադահուկային հանգստավայր են կառուցել:
Հաղորդվում է, որ 4 հազար ընտանիքների համար ստեղծված տները, կորեացի պաշտոնյաներն անվանել են «ժամանակակից քաղաքակրթության մարմնացում»: