Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՏԻՄ-երի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին աշխատանքից հեռացնել գրանցված և չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետև իր փողերը վատնվում են»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ հավելելով, որ իր հայրը ճարտարապետ է եղել, և ինքը մանկուց տանը լսել է միայն շինարարության մասին:
Նրա խոսքով՝ Ծառուկյանը անհարմար վիճակում է հայտնվում այդ մարդկանց տրամադրած տեղեկատվության պատճառով. «Պարոն Ծառուկյանի փողերը իզուր քամուն եք տալիս, այդ մեծ բանակը աշխատանքից հանեք և մեկ հատ նորմալ մասնագետ աշխատանքի ընդունեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: