Ինդոնեզիայում գտնվող Լոկոն հրաբուխն արթնացել և Սուլավեսի կղզում լավայով է ծածկել է մոտ 1.5 կմ շառավղով տարածք: Հրաբխի ժայթքումն իսկական իրարանցում է առաջացրել տեղի բնակչության մեջ, որոնք թողել տներն ու փախել տարածքից:
Ինդոնեզիայի բնական աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությունից հայտնել են, որ ժայթքման հետևանքով առաջացել է անտառային հրդեհ: Այս պահին զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:









































