Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Հայաստանի դեմ Թուրքիայի հարձակման ծրագիրը բացահայտվել է. իրական մտադրությո՞ւն, թե՞ աշխատանքային պլան

Վերջին օրերին առցանց մամուլում խիստ ուշագրավ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի վրա օդային հարձակման ծրագիր է ունեցել: Տեղեկության աղբյուրը շվեդական «Nordic Monitor» հետազոտական կենտրոնն է, որի ընդհանուր առաքելությունն ու նպատակը, ինչպես ընկերության կայքէջից ենք տեղեկանում, Եվրոպայում ու դրանից անդին ռադիկալ և բռնի ծայրահեղականության, ահաբեկչության միտումների ուսումնասիրությունը, մշտադիտարկումն ու դրանց մասին հանրությանը տեղեկացնելն է: «Nordic»-ի կայքում պարբերաբար հրապարակվում են գաղտնի փաստաթղթեր ու նմանատիպ ուշագրավ տեղեկություններ:

 Օդային գործողություն Հայաստանի դեմ

Պատմությունը հետևյալն է: «Nordic Monitor» ընկերության տրամադրության տակ է հայտնվել 2016թ. մայիսի 23-ին գրված և Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբին (ԳՇ) հասցեագրված ներքին գրության մի օրինակ, որում նշվում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններին վերաբերող ծրագրի անհետացած էջերի մասին:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի հաղորդմամբ՝ Nordic-ի կողմից ս.թ. նոյեմբերի 27-ին գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ «Աքընջը ավիաբազայում արված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Օղուզթյուրք» (Oğuztürk) անունով օդային գործողության՝ 2001 թ. հաստատված պլանում կան բացակա էջեր»։

Ըստ 2001 թ.-ին հաստատված ռազմական պլանի՝ ամբողջ գործողությունը ստացել է «Ալթայ» (Altay) կոդավորված անունը: Գործողությունը պետք է ղեկավարեր Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկրորդ հրամանատարությունը, որի ավիաբազաները տեղակայված են Թուրքիայի արևելյան մասում:

Գաղտնի ծրագրին վերաբերող էջերի կորուստը հայտնաբերվել է 2016 թ. մայիսի 4-ին՝ Անկարայի «Աքընջը» ավիաբազայում կատարված փաստաթղթերի ստուգման արդյունքում: Նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա, և այն դեռ ուժի մեջ է:

 Շվեդական ընկերության ու հոդվածի հեղինակի մասին

Ինչպես արդեն նշեցինք վերևում՝ շվեդական «Nordic Monitor» ընկերությունն իր առաքելությունն է համարում Եվրոպայում ու դրանից անդին ռադիկալ ու բռնի ծայրահեղականության, ահաբեկչության միտումների ուսումնասիրությունը, մշտադիտարկումն ու դրանց մասին հանրությանը տեղեկացնելը: «Nordic Monitor»-ի կայքում պարբերաբար հրապարակվում են գաղտնի փաստաթղթեր ու նմանատիպ ուշագրավ տեղեկություններ: «Ռազմինֆո»-ն նշում է, որ Nordicrmn.org-ի գլխավոր խմբագիրը թուրք լրագրող Աբդուլլահ Բոզքուրթն է: Վերջինիս մասին նշվում է հետևյալը. «Օբյեկտիվության համար պետք է նշել, որ նա եղել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող Գյուլեննականների Zaman թերթի ամերիկյան մասնաճյուղի՝ Today’s zaman օրաթերթի ղեկավարը, սակայն թերթը թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ-ում փակվել է 2016 թ.-ին: Դրանից հետո Բոզքուրթը եղել է նաև «Մուհաբիր» լրատվական գործակալության տնօրենը, որը Թուրքիայի կառավարությունը փակել է 2016թ. հուլիսին։ Նշենք նաև, որ սոցիալական ցանցերում կարծիքներ են պտտվում, որ Բոզքուրթը հայտնի է հակաէրդողանական ապատեղեկատվություններ տարածելով»:

Հենց Բոզքուրթն է Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմական հարձակման ծրագրի մասին պատմող հոդվածի հեղինակը:

 Ընդունված պրակտիկա է. արտառոց բան չկա

Առաջին հայացքից Հայաստանի վրա թուրքական հարձակման գաղտնի ծրագրի մասին պատմող նյութը նման է իսկական սենսացիայի՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի լարված հարաբերություններն ու պատմական խորը կնճիռները: Բայց մի կարևոր հանգամանք կա, որը պետք է միշտ հաշվի առնել նման դեպքերում: Ունենալ ռազմական մշակված ծրագիր դեռ չի նշանակում ունենալ մտադրություն այն կյանքի կոչելու:

«Ռազմինֆո»-ն գրում է, որ գաղտնազերծված փաստաթղթում նշված այն միտքը, որ «Աքընջը ավիաբազայում արված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի դեմ Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Օղուզթյուրք» (Oğuztürk) անունով օդային գործողության՝ 2001 թ. հաստատված պլանում կան բացակա էջեր», ստոկհոլմյան կենտրոնը մեկնաբանել է այն իմաստով, որ «Թուրքիան Հայաստանի դեմ օդային հարձակում էր ծրագրել»: Մինչդեռ նման պլանի գոյությունն ամենևին արտառոց երևույթ չէ, այլ պրագմատիկ անհրաժեշտություն:

«Ընդունված պրակտիկա է, որ անկախ հարաբերությունների բնույթից և մակարդակից՝ տարբեր երկրների գլխավոր շտաբներում մշակվում են իրար դեմ մարտական գործողությունների տարբեր սցենարներ: Տրամաբանական է, որ նման սցենարներ Հայաստանի դեմ ունի նաև Թուրքիան»,- նշում է մասնագիտացված կայքը:

 Ինչն էր իրականում անակնկալ

«Nordic Monitor»-ի բացահայտման մասին հետաքրքիր դիտարկում է արել նաև ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրելով, որ ամենևին էլ զարմանալի կամ անակնկալ չէ այն փաստը, որ Թուրքիան պատերազմի ծրագիր ունի Հայաստանի դեմ: Զարմանալին այն է, որ ըստ երևույթին Թուրքիան այն չի թարմացրել 2001-ից մինչև 2016 թվականը:

 Թուրքիան ունի Հայաստանի դեմ պատերազմի մանրամասն ծրագիր

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը նույնպես անակնկալ չի համարում շվեդական «Nordic Monitor»-ի գաղտնազերծած տվյալները: Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե գեթ մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ Հայաստանի անկախացումից հետո Թուրքիայում մշակել են Հայաստանի դեմ պատերազմի մանրամասն ծրագիր:

«Նման պլան մշակելը թուրքական զինուժի գլխավոր շտաբի պարտականությունն է»,- ասում է ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ ավելացնելով, որ ռազմավարական, լայն առումով մեծ տարբերություն չկա՝ ովքեր են իշխանության ղեկին Թուրքիայում՝ քեմալականնե՞րը, իսլամիստնե՞րը, թե՞ ազգայնականները: Ամեն դեպքում Թուրքիան ու Հայաստանը մնում են հակառակորդներ: Բայց եթե խոսում ենք ներկայիս վտանգների մասին՝ շատ բան կախված է Թուրքիայի ներկայիս ղեկավարի՝ Ռեջեփ Էրդողանի անձից՝ այն իմաստով, որ նա բնավորությամբ շատ անկանխատեսելի է, իսկ իշխանությունը Թուրքիայում այսօր ամբողջովին կենտրոնացած է նրա ձեռքերում:

Իրատեսական չի թվում

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ իրատեսական չի համարում թուրքական բանակի օդային հարձակումը Հայաստանի վրա՝ այն պարզ պատճառով, որ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, որը ոչ միայն Հայաստանի արևմտյան սահմանները պաշտպանելու համար է, այլև մեր տարածաշրջանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը պահպանելու համար: Գյումրիի 102-րդ ռազմաբազան, մասնագետի խոսքով, կամուրջ է Ռուսաստանի համար՝ Մերձավոր Արևելք ներթափանցելու առումով: Հետևաբար Մոսկվան չի կարող Հայաստանը կորցնելու շռայլություն իրեն թույլ տալ, քանի որ այդ դեպքում կարող է կորցնել իր ներկայությունը ողջ Հարավային Կովկասում: Եվ սա, բնականաբար, շատ լավ հասկանում են նաև Անկարայում:

«Ռուսաստանի խնդիրը Հայաստանը չէ: Հայաստանին սիրելու-չսիրելու խնդիր չէ: Եթե նա Հայաստանը կորցնի՝ Մոսկվայում շատ լավ գիտեն, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կորած կլինի: Հարավային Կովկասն էլ Ռուսաստանի համար կատարում է կամրջի դեր՝ Մերձավոր Արևելք ներթափանցելու առումով: Թուրքերն էլ են դա հասկանում: Հետևաբար իրատեսական չի թվում, որ փորձեն օդային հարձակում կազմակերպել: 2001-ին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թափ էր ստացել: Գուցե դրան ի պատասխան մի բան մշակել են: Մշակել դեռ չի նշանակում, որ կարողանան իրագործել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բազմաթիվ ծրագրեր են մշակվել Միջին Ասիայի թյուրքական հանրապետությունների վերաբերյալ: Օզալն էր մի ժամանակ երազում տնտեսական համագործակցություն ձևավորել թյուրքալեզու հանրապետությունների հետ: Հետո Ուզբեկստանի հետ հարաբերությունները միանգամից վատացան, Ուզբեկստանը Թուրքիայում սովորող իր բոլոր ուսանողներին (կարծեմ՝ մոտ 2500 հոգի) հետ կանչեց, թուրքերն էլ դուրս շպրտվեցին: Քարիմովը շատ վատ հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ: Այնպես որ՝ ինձ այդ ծրագրերը իրատեսական չեն թվում, եթե, իհարկե, Ռուսաստանը չի ուզում լքել Հարավային Կովկասը կամ կորցնել՝ որպես ազդեցության տարածք»,- նշեց Հակոբ Չաքրյանը մեզ հետ զրույցում՝ ընդգծելով, որ նման զարգացման նախանշաններ առայժմ չկան:

Ըստ նրա՝ Արևմուտքն ու Ռուսաստանը այսօր անհաշտ մրցապայքարի մեջ են՝ մեր տարածաշրջանում ամրապնդվելու կամ ազդեցության գոտիներ ձեռք բերելու համար: Այս իմաստով թուրքագետ Հակոբ Չաքրյանը առանցքային է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ինչպես հայտնի է, միջնորդական առաքելություն են իրականացնում Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, և նրանցից ով կարողացավ իրեն ձեռնտու պայմաններով լուծել այս խնդիրը՝ նրա ազդեցությունը տարածաշրջանում միանգամից կբարձրանա:

Իսկ Թուրքիան թեև չի հրաժարվել Մեղրիով Ադրբեջանին միանալու իր վաղեմի երազանքից, իսկ ավելի լայն առումով՝ պանթյուրքիստական ծրագրից, այնուամենայնիվ չունի բավարար քաղաքական և տնտեսական ներուժ: Եվ բացի այդ, այսօր ավելի առաջնահերթ խնդիրներ ունի հարավային ուղղությամբ՝ կապված, մասնավորապես, քրդերի ազգային-ազատագրական պայքարի հետ թե՛ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում, թե՛ Սիրիայում և թե՛ Իրաքում: Ու առայժմ ստիպված է բավարարվել Արցախի հիմնահարցի, Հայոց ցեղասպանության մասին ժամանակ առ ժամանակ Էրդողանի շուրթերով արվող հայտարարություններով ու հոխորտանքներով:

Հակոբ Չաքրյանը խորհուրդ է տալիս Էրդողանի «ամբաղ-զամբաղ» խոսելուն շատ ուշադրություն չդարձնել՝ ավելացնելով, թե չի կարծում, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի իրական փորձ կանի: Զսպող գործոնն այս հարցում նույն Ռուսաստանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում