Saturday, 04 07 2026
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Էրդողանն ակտիվացնում է իր պանթուրքիստական ծրագիրը․ նպատակը՝ Մեղրիով կապվել Ադրբեջանի հետ

Այս տարվա գարնանամուտին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելուց ամիսներ անց կրկին որոշ աշխուժություն է նկատվում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ի թիվս այլ հարցերի, խոսելով նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Եվ ավելացրել է, թե «մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»։

Թուրքիան դեռ չի պատասխանել

Թուրքական կողմը կիսապաշտոնական պատասխան է տվել Փաշինյանին։ Արձագանքել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը՝ կրկնելով Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը «Ադրբեջանին վերադարձնի օկուպացված տարածքները» և հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։ Սակայն հայաստանցի որոշ թուրքագետներ ասում են, որ սա չի կարելի պաշտոնական պատասխան համարել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ այդ լուրի սկզբնաղբյուրում նշվում է, թե Փաշինյանի հայտարարությանն արձագանքել է «աշխատակազմից ինչ-որ մեկը»։

«Թրենդ գործակալության թղթակիցը գրում էր՝ «աշխատակազմից ինչ-որ մեկը»։ Դա մենք չենք կարող հիմք ընդունել, ասել, որ Թուրքիան պատասխանել է։ Թուրքիան դեռ չի պատասխանել։ Իսկ ինչպե՞ս կպատասխանի Թուրքիան։ Քանի որ արդեն մի քանի օր է անցել այդ հայտարարությունից, կարող ենք ասել, որ ցանկության դեպքում Թուրքիան արդեն հանդես եկած կլիներ պատասխան հայտարարությամբ։ Ու քանի որ պատասխան հայտարարությամբ հանդես չի եկել, մնում է, որ լրագրողները Թուրքիայի նախագահին, վարչապետին կամ արտգործնախարարին հարցնեն Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այդ հայտարարության վերաբերյալ իրենց կարծիքը կամ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի պատասխան ստանալ Թուրքիայից»,- մեկնաբանեց թուրքագետը։

Թուրքիայի երեք նախապայմանները

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի վերոնշյալ հայտարարությանը՝ Անդրանիկ Իսպիրյանը բացատրեց, որ այդ հայտարարությունը հասկանալն այնքան էլ բարդ չէ, որովհետև նախքան Փաշինյանը՝ Հայաստանի նախորդ բոլոր երեք ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և երեքն էլ շեշտել են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։ Բայց Թուրքիան այս վերջին 25 տարիների ընթացքում ցույց է տվել, որ չի գնա այդ քայլին՝ առանց նախապայմանների:

Իսկ այդ նախապայմանները շատ հստակ են և հայ թուրքագետների վկայությամբ՝ առաջադրվել են Թուրքիայի կողմից դեռևս 1991 թվականին, երբ Հայաստանը դեռ պաշտոնապես չէր հռչակվել անկախ պետություն։ Դրանք, ըստ էության, երեքն են։ Առաջինը՝ ճանաչել Թուրքիայի սահմանները և հրաժարվել տարածքային բոլոր պահանջներից: Երկրորդը՝ չհետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում իրենց պատկերացրած ձևով, այսինքն՝ Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին։

https://www.tert.am/news_images/898/2691607_1/f5b03e9fbd202e_5b03e9fbd206f.thumb.jpg

Ինչո՞ւ տապալվեց հայ-թուրքական գործընթացը

2009 թ․ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցնելու մասին ՀՀ նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի մարտի 1-ի որոշումից հետո «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ 2008 թ․ նախաձեռնված հայ-թուրքական հաշտեցման գործընթացը տապալվեց այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը կատարեց այդ երեք պայմաններից երկուսը, որոնք փաստացի ամրագրված էին այդ արձանագրություններում, բայց, բնականաբար, չէր կարող կատարել երրորդը, այն է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Ընդ որում, եթե նույնիսկ Թուրքիայի բոլոր պահանջները կատարվեն, դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան կհամաձայնվի դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։

https://armenpress.am/static/news/b/2013/11/741082.jpg

Միջազգային պրակտիկային անհարիր

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ եթե Հայաստանը համաձայնվի այս երեք նախապայմաններին՝ Թուրքիան չորրորդը կառաջադրի, եթե չորս նախապայմանները կատարի՝ հինգերորդը կառաջադրի, և այսպես շարունակ։ Իսկ նախապայմաններն առաջ է քաշում այն պատճառով, որ պարզապես չի ուզում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

Չաքրյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ Թուրքիայի նախապայմանները անհարիր են միջազգային պրակտիկային, և այն փաստը, որ Թուրքիան հրաժարվում է հարաբերություններ հաստատել իր հարևանի հետ, այն էլ հանուն երրորդ երկրի՝ Ադրբեջանի, միջազգային նորմերի կոպիտ խախտում է։

Նեոօսմանցի Էրդողանի պանթյուրքիստական նկրտումները

Իսկ ինչո՞ւ Թուրքիան չի ուզում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Այս հարցի պատասխանը պարունակում է Թուրքիայի ղեկավարության այն ծրագիրը, որն առավել մտահոգիչ ու վտանգավոր է Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Վերջին երկու-երեք տարիներին ներքին զարգացումներին, ժողովրդավարության հետընթացին, բռնապետության ամրապնդմանն ու Էրդողանի միահեծան իշխանության ձևավորմանը զուգահեռ՝ Թուրքիան ավելի ռազմատենչ, ագրեսիվ վարքագիծ է դրսևորում արտաքին քաղաքականության մեջ, հարևան երկրների նկատմամբ՝ այդ երկրում իշխող կուսակցության կողմից խրախուսվող նեոօսմանյան, ազգայնական գաղափարախոսության վերելքի ֆոնին սերտացնելով հարաբերությունները «եղբայրական» Ադրբեջանի հետ և ավելի ակնհայտորեն ու միակողմանիորեն պաշտպանելով Ադրբեջանին Արցախի հարցում։

Եվ հիմա արդեն Օսմանյան արյունարբու սուլթանների փառքին ու Օսմանյան կայսրության ազդեցության վերականգմանը ձգտող Էրդողանը բացահայտորեն ցույց է տալիս իր պանթյուրքիստական նկրտումները։ Դեռ մայիսին Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով Լոնդոնի «Չեթհեմ հաուս» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտարարել էր, թե «Անկարան սպասում է, թե երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի»։ Նաև ավելացրել էր, թե Թուրքիան աջակցում է Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանն ու բարօրությանն ուղղված ջանքերին, և այդ «դրական պատկերից դուրս մնացած միակ երկիրը Հայաստանն է»։ Մի քանի օր առաջ նա կրկնել է իր այս թեզը՝ հայտարարելով, թե «Հայաստանը խոչընդոտում է Կովկասից մինչև Միջին Ասիա խաղաղության հաստատմանը»։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ Էրդողանի այս հայտարարությունը նորություն չէ, Էրդողանն էլ Թուրքիայի միակ ղեկավարը չէ, որ նման բան է ասել։ Սկսած 1991 թվականից՝ նման հայտարարություններ են արել Թուրքիայի նախկին վարչապետ ու նախագահ Թուրգութ Օզալը, նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը, վարչապետներ Թանսու Չիլերն ու Նեջմեթին Էրբաքանը, հետո Բյուլենթ Էջեվիթի կոալիցիոն կառավարությունը։

«Բոլոր կառավարությունները փոխվել են, բայց Հայաստանին առաջադրվող նախապայմանները, որոնք անհարիր են միջազգային պրակտիկային, չեն փոխվել»,- նշեց Չաքրյանը՝ ավելացնելով, որ խոսքը պանթյուրքիզմի ժամանակակից տարբերակի մասին է։ Էրդողանը ձգտում է տնտեսա-քաղաքական համագործակցություն ձևավորել թյուրքալեզու երկրների միջև։

Պանթյուրքիզմն ու Բաքու-Թբիլիսի-Կարսը

Ու թերևս Կարս-Ախալքալաք-Բաքու (կամ Բաքու-Թբիլիսի-Կարս) երկաթուղային նախագիծն այս ծրագրի դրսևորումներից մեկն է։ 826 կիլոմետրանոց այս երկաթուղին պաշտոնապես գործարկվեց նախորդ տարվա հոկտեմբերի 30-ին՝ Բաքվում։ Ծրագրի մասնակից բոլոր երկրները, բացառությամբ Վրաստանի, այսինքն՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, թյուրքալեզու երկրներն են։ Տնտեսա-քաղաքական այս ծրագրի հեռահար նպատակը Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ «Մետաքսի նոր ճանապարհ» նախագծին միանալն է։ Նախաձեռնողները հույս ունեն, որ Բաքու-Թբիլիսի-Կարսը Ղազախստանի միջոցով տարանցիկ ճանապարհ կդառնա Չինաստանի՝ ավելի քան 21 մլն բնակչություն ունեցող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանից բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Ու եթե հիշենք, որ Սինցզյանի բնակչության մեծ մասը թյուրքական ծագում ունեցող ույղուրներն են, ապա տրանսպորտային այս ծրագրի նախաձեռնողների քաղաքական մտադրություններն ակնհայտ կդառնան:

Իսկ Հայաստանն, ինչպես հայտնի է, ընկած է «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով առաջնորդվող Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այդ պատճառով էլ Էրդողանը «խոչընդոտ» է անվանում Հայաստանը։ Թեև, ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի, կան նաև այլ խոչընդոտներ, որոնք դժվարացնում են երկաթուղային կապով Չինաստանի հետ կապվելու թուրք-ադրբեջանական տրանսպորտային ծրագիրը։ Նախ, Թուրքիայի տնտեսական և ֆինանսական հնարավորությունները բավարար չեն։ Երկրորդը, Թուրքիան շատ վատ հարաբերություններ ունի Ուզբեկստանի հետ։

Թուրքիայի տարածքային հավակնությունները

Ամեն դեպքում, ըստ Հակոբ Չաքրյանի, Թուրքիան մինչ օրս փայփայում է Մեղրիի շրջանով Ադրբեջանին միանալու երազանքը։ «Եթե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի՝ հետո դժվար կլինի հավակնել Մեղրիին։ Թուրքիան դեռ 1991 թվականին 30 մլն դոլար է տրամադրել Ադրբեջանին՝ դեղորայքի և մարդասիրական օգնության անվան տակ զինելով նրան։ Թուրքիան 3000 կամավորական, 1600 հրահանգիչ ուղարկեց Ադրբեջան։ Իսկ դիվանագիտական հարաբերություններ ունենալու դեպքում Հայաստանը կմիջամտեր, կկանչեր Թուրքիայի դեսպանին, կհարցներ՝ «էս ի՞նչ եք անում» և այլն։ Բայց, քանի որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չուներ Թուրքիայի հետ և չէր կարող դեսպանին կանչել, նախազգուշացնել, Թուրքիան ավելի ազատ էր գործում և ավելի անկաշկանդ էր վարում իր հակահայկական քաղաքականությունը»,- նշեց թուրքագետը՝ ավելացնելով․ «Թուրքիայի նախապայմանները վերջ չունեն, որովհետև իրենք մինչ օրս հույսեր են փայփայում, որ կվերցնեն Մեղրին, ցամաքային ուղիղ կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կամրապնդեն իրենց դիրքերը Ադրբեջանում և օգտագործելով այդ երկիրը որպես ցատկահարթակ՝ կներթափանցեն Միջին Ասիա»։

Թուրքիայի առաջնորդների «սեղանի գիրքը»

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն իր հերթին այս հարցի վերաբերյալ նշեց․ «Թուրքիայում մի այսպիսի խոսք կա, որ Թուրքիայի բոլոր առաջնորդների «սեղանի գիրքը» պանթուրքիզմի գիրքն է։ Այսինքն՝ Թուրքիայի բոլոր ղեկավարներն էլ իրենց հեռավոր նպատակներում հետապնդում են պանթուրքիզմի գաղափարը, որի էությունը թյուրքալեզու երկրների միավորումն է։ Եվ այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը խոչընդոտ է, քանի որ կանգնած է Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Իհարկե, խոչընդոտ կարելի է համարել նաև Իրանը, Ռուսաստանի հարավը»։

Փաշինյանի ու նախորդների մոտեցումների տարբերությունը

Ինչ վերաբերում է Փաշինյանի արտահայտած դիրքորոշմանը՝ Հակոբ Չաքրյանը նկատեց, որ իրականում տարբերություն կա դրա և նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների միջև, որովհետև Փաշինյանը մայիսին՝ վարչապետ ընտրվելու օրերին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի ջանքերը խոչընդոտ չեն այդ հարաբերություններ կարգավորմանը։ Մինչդեռ Քոչարյանն ու Սարգսյանն ասում էին, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, իսկ Ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման չէ։ Դա նշանակում է, որ 2-րդ և 3-րդ նախագահները փաստացի ընդունել են, օրինականացրել են Թուրքիայի կողմից առաջադրված՝ միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններից առնվազն մեկը՝ միաժամանակ բացասական ազդակ ուղարկելով այն երկրներին, որոնք պատրաստակամ են ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում