ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգում գտնվող Quinnipiac University-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Կոլորադո նահանգի բնակիչների մեծ մասը կյանքում գոնե մեկ անգամ մարիխուանա օգտագործել է, մարիխուանա է օգտագործել նաև Այովա, Վիրջինիա նահանգի բնակիչների 40 տոկոսը, գրում է The Washington Post-ը:
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 1-ից ԱՄՆ Կոլորադո նահանգում ուժի մեջ է մտել օրենք, որն օրինականացնում է մարիխուանայի ձեռքբերումն ու վաճառքը:
Հաղորդվում էր, որ թմրանյութի օրինականացման առաջին շաբաթվա ընթացքում խանութները դրա վաճառքից վաստակել են ավելի քան 5 մլն դոլար:











































