Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997 թվականին ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը:
«Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», – ասված է հաղորդագրությունում:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատվում զինծառայողի վիճակը։
«Զինծառայողը վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից, վիճակը շարունակում է մնալ ծանր, այս պահին գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, ամեն ինչ անում ենք, որ տրանսպորտով տեղափոխենք Երեւան։ Տեսնենք, թե տրանսպորտային ինչ միջոցով կարող ենք նրան տեղափոխել»,- արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանը։