Բրազիլիայի առաջնորդ Ժաիր Բոլսոնարուն դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին վատ տղա է անվանել և մեղադրել է Ամազոնի անտառների այրմանը մասնակցություն ունենալու մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Բոլսոնարուն մանրամասնել է, որ ԴիԿապրիոն ֆինանսավորել է ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք կարող էին անտառներում հրդեհներ կազմակերպել:
«ԴիԿապրիոն լավ տղա է, չէ՞: Վճարում է, որպեսզի անտառներ հրդեհեն»,- ընդգծել է Բոլսոնարուն:
Նրա կարծիքով, դերասանը ոչ կառավարական կազմակերպություններին 500 միլիոն դոլար է վճարում հրդեհներ կազմակերպելու համար: Հարկ է նշել, որ նախագահն իր մեղադրանքները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել:









































