Wednesday, 08 05 2024
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել

Իմ նախորդի վասալը իմ վասալը չէ

Հայաստանի իշխանական համակարգի բնույթն ու հոգեբանությունը, երևի թե, այլևս գաղտնիք չէ որևէ մեկի համար: Անցած երեք տարվա իրադարձությունները լավագույնս բացահայտեցին այդ ամենը նույնիսկ նրանց համար, ովքեր մինչև այդ չէին նկատել, թե ինչ որակ ու հոգեբանություն ունի Հայաստանի իշխանական համակարգը: Իսկ քանի որ այդ առումով արդեն որևէ մեկի համար գաղտնիք կամ անհասկանալի բան չի մնացել, կարելի է վստահ լինել երևույթների հանդեպ հանրային արձագանքի համարժեքության հարցում:

Թերևս դա է պատճառը, որ հասարակությունը այլևս ոչ մի կերպ չի արձագանքում իշխանության նույնիսկ, այսպես կոչված, պրոհասարարակական հայտարարությունները, ինչը իհարկե վկայում է, որ հասարակությունը, քաղաքացիները, երկրում տեղի ունեցող ամեն ինչ սկսել են պատկերացնել հստակ, հատկապես իշխանության խոսքի և գործի տրամաբանության մասով, ու այլևս չեն տածում այդ կապակցությամբ որևէ պատրանք:

Օրինակ, Տիգրան Սարգսյանը դեռ 2009-ի տարեսկզբին խոստացել էր, որ 2009 թվականին կառավարության հարկային քաղաքականության թիվ մեկ թիրախը դառնալու է խոշոր բիզնեսը: Բանն այն չէ, որ հասարակությունը չի հավատում խոշոր բիզնեսին հարկելու իշխանության վճռականությանը կամ հնարավորությանը: Խնդիրը այժմ ավելին է, քան այդ արդեն պարզունակ պատկերացումը:

Թյուր է այն կարծիքը, որ իշխանությունը չի կարող օլիգարխներին ստվերից բերել հարկային դաշտ, քանի որ նրանք են իշխանության համար կեղծում ընտրությունները և ապահովում, այսպես կոչված, հաղթանակը: Իրականում իշխանությունը լավ էլ կարող է ցանկացած օլիգարխի հետ վարվել այնպես, ինչպես ինքը կկամենա, քանի որ բոլոր այդ օլիգարխները աշխատում են ոչ թե սեփական խելքի, մտքի, ինտելեկտի հիմքով, այլ իշխանության հովանավորության, հետևաբար հազիվ թե որևէ մեկն ունենա այդ իշխանությանը հակադրվելու դեպքում իր շահերը հետապնդելու բավարար խելք, միտք, ինտելեկտ: Խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու մասին հայտարարության հանդեպ հասարակության թերահավատության հիմքը բոլորովին այլ է, ոչ թե պարզունակ, այլ պարզ:

Բանն այն է, որ իշխանությունն իսկապես կարող է ձեռնամուխ լինել այդ գործընթացին և սկսել հարկել խոշոր բիզնեսի, այսինքն՝ օլիգարխիայի ներկայացուցիչներին: Սակայն ամբողջ հարցն այն է, թե դրանով ինչ խնդիր է հետապնդում իշխանությունը: Իհարկե, մի քիչ կլցվի բյուջեն, սակայն հիմնական խնդիրը բոլորովին այլ է ու կապ չունի ոչ բյուջեի, ոչ պետական այլ նշանակության հարցերի հետ: Խնդիրը ընդամենը սեփականության վերաբաշխման միջոցով իշխանություն ամրապնդելու մտադրությունն է: Մի կողմ թողնենք, թե Հայաստանում իրականում ինչ որակի է իշխանության ձևավորման մեխանիզմը: Դրա մասին շատ է խոսվել, դա շատ է քննադատվել, դա գաղտնիք չէ որևէ մեկի համար, և խնդիրը այլևս պետք է լինի բացառապես դրա դեմ պայքարը, ոչ թե դրա քննադատությունը: Փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանից ստանալով իշխանությունը, իշխանական լիազորություններն ու պարտականությունները՝ դե յուրե, Սերժ Սարգսյանն ունի դե ֆակտո իշխանության կարիք: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը նրան տվել է իշխանությունը, բայց չի տվել ֆինանսական հնարավորությունները, որոնցից է, կարծես թե, բացառապես Հայաստանում կախված իշխանության լինելիության խնդիրը: Հայաստանում առկա խոշոր սեփականության մի զգալի մասը դեռևս տնօրինում է Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար՝ օլիգարխիական հանրույթի միջոցով: Իսկ քանի դեռ դա այդպես է, ակնհայտ է, որ իշխանական համակարգում Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը լինելու է շատ ավելի մեծ, քան Սերժ Սարգսյանինը, քանի որ ավելի մեծ են հենց Քոչարյանի ֆինանսական հնարավորությունները: Այսինքն՝ օլիգարխիային ստվերից հարկային դաշտ բերելու մասին վերջին տարիների անընդհատ հայտարարություններով, Սերժ Սարգսյանը, կամա թե ակամա, քաղաքական դաշտ է բերում Ռոբերտ Քոչարյանին, քանի որ եթե Սարգսյանը ձեռնամուխ է լինում հարկային այդ վերոհիշյալ թիրախի «խոցմանը», ապա Ռոբերտ Քոչարյանին պաշտպանվելու համար չի մնում այլընտրանք, քան քաղաքականություն վերադառնալը, եթե իհարկե նա չի փոխել մտադրությունը և չի ցանկանում դառնալ «հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն»:

Քոչարյանը չի կարող դառնալ «հարկատու» և միաժամանակ մնալ երկրի «ամենաերիտասարդ թոշակառուն»: Նրա քաղաքականություն վերադառնալու գինը, ինչ որ առումով կարող է լինել հենց իր շրջապատի, իր ազդեցության գոտու ապաստվերայնացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում