ԱՄՆ ՊՆ-ն հերքել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե առաջիկայում Լեհաստան են ուղարկելու ամերիկյան ցամաքային զորքեր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնական հաղորդագրությանը:
Ուրբաթ Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը Պենտագոնում ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ հանդիպումից հետո Washington Post-ին հայտնել էր, որ Վարշավան և Վաշինգտոնը հաջորդ շաբաթ կհայտարարեն Լեհաստանում ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայման մասին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման շրջանակում:
ԱՄՆ ՊՆ-ում հայտնել են, որ դիտարկում են Եվրոպայում մարտական պատրաստականության ուժեղացման մի շարք հավելյալ միջոցառումներ օդում, ծովում և ցամաքում, սակայն ներկայում հայտարարելու ոչինչ չունեն:








































