Friday, 26 04 2024
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է

«ՏՏ ոլորտում տարեկան աճը 1 միլիարդ դոլար է»․ ինչո՞ւ է Հակոբ Արշակյանն իրականությունից կտրված ցուցանիշներ հրապարակում

«Նախարարը կաշկանդված է պաշտոնական տեղեկատվությամբ, որովհետև մեր երկրում Վիճակագրական կոմիտեն ամենավատ աշխատող կառույցներից մեկն է և այս 30 տարվա մեջ այդ կառույցում այդպես էլ չեն սովորել կազմակերպված աշխատել և ճիշտ  տեղեկատվություն տրամադրել,  բայց ստիպված հիմնվելով այդ կառույցի տվյալների վրա՝ նախարարը   տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառության  վերաբերյալ բավականին համեստ ու նվազ ցուցանիշներ է  հրապարակել, քան մենք իրականում ունենք։ Նախարարը նշում է, որ ոլորտի աճը տարեկան կազմում է 25 տոկոս և այո´, աճի տեմպը գրեթե նույնն է մեր ունեցած տեղեկությունների հետ, սակայն բազային շրջանառության մասով Արշակյանի ասած տարեկան 250 միլիոն դոլարը գրեթե քառակի անգամ փոքր ցուցանիշ է․ ըստ մեր տվյալների՝ տարեկան շրջանառությունը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար և ըստ մեր ոլորտում առկա դրական դինամիկայի՝ առաջիկայում էլ տարեկան 22-25 տոկոս աճ ենք ունենալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հակոբ Արշակյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն օրերս  լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել էր, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՏՏ ոլորտը տարեկան  առնվազն 25 տոկոսով աճել է՝ software-ը hardware-ի հետ միասին։ Սակայն նախարարի հրապարակած տվյալներով՝ 2018թ-ի վերջի դրությամբ շրջանառության ծավալը մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար է կազմել, իսկ 2019թ-ի արդյունքները դեռևս ամփոփման և ճշգրտման փուլում են։ Հարցազրույցի ժամանակ Հակոբ Արշակյանը նաև նշել էր, որ ծրագրում են առաջիկա հինգ տարիներին ոլորտում գրանցել առնվազն 60 տոկոս աճ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը հասցնելով 400 միլիոն դոլարի:

Այս համատեքստում Կարեն Վարդանյանը նկատեց, որ Հայաստանում ոլորտի աճի պոտենցիալն ահռելի է և նախարարի նշած 400 միլիոն դոլարը նույնպես հնարավոր է կրկնապատկել՝  4-5 տարի հետո ունենալով  շուրջ 2 միլիարդ դոլար։

Ընդհանուր առմամբ՝ 2019թ-ը ՏՏ ոլորտի համար մեր զրուցակցի համոզմամբ՝ գերազանց տարի էր, որին իր նպաստն է ունեցել նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացված Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որի շրջանակներում Վարդանյանի խոսքերով՝ համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ  կազմակերպությունների հետ, որոնցից մեկն էլ  համաշխարհային «INFOSIS» խոշորագույն ընկերությունն է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում