Մադրդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն սկսել է մարզվել: Այս մասին հայտնում է AS-ը:
Սպասվում է, որ պորտուգալացին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Բավարիա»-ի դեմ կիսաեզրափակիչ հանդիպմանը: Վնասվածքը խանգարել էր Ռոնալդուին մասնկացել Իսպանիայի արքայական գավաթի «Բարսելոնա»-ի դեմ եզրափակիչ հանդիպմանը, որն ավարտվել էր «արքայական ակումբ»-ի հաղթանակով՝ 1:2 հաշվով:
Ռոնալդուից բացի արդեն գրեթե վերականգնվել է Մարսելոն, որը խաղադաշտ դուրս չի եկել մարտի 27-ից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Ռեալ» – «Բավարիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:







































