ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հատկապես անդրադարձել է քննարկվող պարտադիր առողջության ապահովագրության հարցին՝ նշելով դրա ընդունման դեպքում սպասվող արդյունքները:
Արսեն Թորոսյանի խոսքերով՝ պարտադիր առողջապահական ապահովագրությունը թույլ կտա բարձրացնել բժշկական ծառայության որակը և իջեցնել գինը, բացի դրանից՝ մարդկանց վրա բժշկական ծառայությունների բեռը ծանր չի լինի, թեև պարտադիր պարբերաբար վճարելու են որոշակի գումար:








































