Ապրիլի 26 -ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի աննախադեպ համերգը` «Անմոռանալի Բիթլզ» խորագրով:
Առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day’s Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:
Կհնչի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:
Որպես մենակատար հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Իտալիայից:











































