Ճապոնիայում ստեղծել են էլեկտրական մեքենա, որն ի վիճակի է հաղթահարել ջրհեղեղը ու տեղաշարժվել ջրում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Fomm ընկերության մասնագետների խոսքով՝ Concept One-ը աշխարհում ամենափոքր 4-տեղանի էլեկտրական մեքենան է: Դրա երկարությունը 2,5 մետր է, նորույթը կշռում է 460 կգ:
Մեքենայի հեղինակներն ընդգծում են, որ մեքենան լիարժեք երկկենցաղ չէ: Այն կարող է ջրի վրա մնալ ու ոչ խորը տեղանքով գնալ ընդամենը մոտ 24 ժամ: Առանց լիցքավորման մեքենան կարող է հաղթահարել 100 կմ ճանապարհ:
Մեքենայի արտադրությունը, ապա վաճառքը ծրագրվում է սկսել 2015-ի նոյեմբերին Թաիլանդում, որտեղ հաճախ են ջրհեղեղներ լինում:









































