Ամստերդամը կհրաժարվի Կարմիր լապտերների թաղամաս տերմինի օգտագործումից, սակայն շրջանը փոփոխություններ չի կրի, հաղորդում է NL Times-ը։
Զբոսաշրջության հարցերով քաղաքապետի տեղակալ Վիկտոր Էվերհարդտը հայտարարել է, որ անվանումը կանհետանա քաղաքի ցուցատախտակներից, այն կփոխարինվի շրջանի պատմական անվամբ՝ Դե Վալեն կամ Քաղաքի կենտրոն։
Էվերհարդտն այդպիսի որոշումը բացատրել է նրանով, որ Կարմիր լապտերների թաղամաս տերմինը ասոցացվում է սեռական ծառայությունների մատուցման հետ։