Monday, 13 05 2024
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել

«ՀԱԿ-ը թող կույս չձևանա». Կոնգրեսի ներկա ու նախկին գործընկերներն արձանագրում են՝ 1996-ի ընտրությունները վիճելի են եղել

1996 թվականին ընտրակեղծիքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձել է նրա հասցեին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների սուր քննադատության պատճառ:

Հայտնի փաստ է, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխող համակարգի մի շարք շրջանակներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են Լևոն Տեր-Պետրոսյանի «նախագիծ» լինելու և նրա քաղաքականությունը վերարտադրելու համար: Այդպիսի գնահատական է հնչեցրել նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ արցախյան հարցի վերաբերյալ։ Բայց հիմա, փաստորեն, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին համակարգի քաղաքական գնահատականը հնչեցնելիս դիտարկում է նաև Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը, օրինակ՝ քաղաքական հետապնդումների և ընտրակեղծիքի համատեքստում, նրան սուր քննադատում են Տեր-Պետրոսյանի համակիրները:

ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Սևակի բառերով ասեմ՝ որովհետև մենք առանց սխալի չենք կարող ապրել։ Սխալներ են թույլ տվել բոլորը՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ մյուսները, նաև հիմա են լինում սխալներ. մենք ինքնախաբեությամբ չենք զբաղվում, ճշմարտության աչքերին ենք նայում՝ չթաքցնելով այն ո՛չ մեզնից, ո՛չ ուրիշներից»։

1996 թվականի նախագահական ընտրություններին, ըստ մեր զրուցակցի, անկասկած եղել են խախտումներ. «Ես դա չեմ կարող հերքել, բայց արձանագրվեց, որ դրանք ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա չեն ազդել, շատերն արջի ծառայություններ էին մատուցել իշխանություններին։ Եղան ցույցեր, ես դրանց մասնակցել եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, մեկ շաբաթ նստեցինք իր նստավայրի առաջ, բայց մեր նկատմամբ բիրտ ուժ չկիրառվեց»։

Մալխասյանը նշեց՝ իրենք, վերլուծելով իրավիճակը, եկել են այսպիսի հետևության. «Մենք այն ժամանակ քսանապատիկ ուժեղ թշնամու դեմ էինք կռվում, երկրաշարժ եղավ, սով, թշվառություն, կոմունիստները փողերն առել-փախել էին Փարիզ. այդ սխալները նման պարագայում նսեմանում էին հաղթանակի դիմաց։ Այդ բոլոր սխալների վրա ստվեր գցեց մեր հաղթանակը։ Նախկին ռեժիմները եղել են գողապետական, Ստալինի սկզբունքն է գործել՝ կարևոր են եղել ոչ թե ընտրողները, այլ հաշվողները»։

Թե ինչ ազդեցություն են թողել այդ ժամանակահատվածի վրա սխալները, մեր զրուցակցի կարծիքով՝ արդյունքից պետք է հետևություն անել. «Իսկ արդյունքն այն էր, որ պատմական հաղթանակ ձեռք բերեցիք, իսկ հետո եղավ զանգվածային թալան։ Հիմա եկել են նոր իշխանություննրը՝ սխալներ են թույլ տալիս, լավը՝ վատից, թացը չորից չեն տարբերում, բայց մենք այս իշխանություններին ընդդիմադիր չենք, պետք է աջակցնեք, որ հաջողեն, որ հանկարծ նախկին ռեժիմը ռևանշիստական նկրտումներ չունենա։ Ու մեզ դրա համար փոխանակ խրախուսեն, քարկոծում են. ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, երբ իրենք իրենց դեմ են գործում. պարզ չէ»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս քննարկումներին՝ նշեց. «Ինձ համար շատ բարդ է գնահատել, որովհետև 1995-1996 թվականներին մենք դեռևս եղել ենք իշխանություն կրող։ Տարեց մարդիկ կհիշեն՝ մենք 1996 թվականից ներսից սկսեցինք քննադատել։ Եգորյանի գլխավորությամբ՝ մենք վարչության նիստերում դիտարկվում էինք որպես ՀՀՇ-ին ընդդիմություն։ 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո մենք վարչությունում հարց բարձրացրինք՝ որպեսզի հասարակությունը լիցքաթափվի, և ծայրահեղ բևեռացումը դուրս գա, գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Փաստորեն մենք վարչությունում դարձանք փոքրամասնություն, ու դրանից հետո սկսվեց ծայրահեղ անտագոնիզմը մեր նկատմամբ։ 1997-ին մենք փաստացի դուրս մղվեցինք իշխանությունից, դարձանք ընդդիմություն, ստեղծվեց «Հայրենիք» պատգամավորական խումբը, այնուհետև՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը»։

Մակեյանն ընդգծեց՝ պետք չէ ամեն ինչ «հալած յուղի տեղ» ընդունել. «Մենք ինչի՞ համար պետք է ընդդիմություն դառնայինք գործող իշխանությանը։ Առիթ եղել է, ես ասել եմ՝ 1994 թվականի զինադադարից հետո իշխանությունները հանգստացան, ես կասեի՝ նաև կորցրին զգոնությունը, հակադարձ կապը, և սկսվեց այն վարքագիծը, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հետո տասնամյակներ շարունակեցին, նախադեպն արդեն այդ տարիներին նկատվում էր։ 1996 թվականի նախագահական ընտրությունները, մեր դիտարկմամբ, վիճելի էին, միանշանակ չէինք կարող ասել, որ առաջին փուլով հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մենք այդ պատճառով առաջարկեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը, կրկնում եմ, չընդունվեց իշխանության վերնախավի կողմից»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ եթե 2008 թվականին Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանին, նշանակում է ինքը չարիքի իշխանությանն է աջակցել, Պետրոս Մակեյանը նշեց. «Մենք նույնպես 2008-ին պաշտպանել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց դա չի նշանակում, որ այն գնահատականները, որ հնչեցրի, դրանցից հրաժարվում եմ։ Պարզապես մարդակեր ռեժիմի գոյությունը կանխելու համար ինքներս մեզ հետ գնացինք գործարքի` չարյաց փոքրագույնի տարբերակով։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը լավագույն գործիքն էր՝ կանխելու այդ մարդակեր ռեժիմի ընթացքը։Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ մենք, և էլի շատ-շատերը գնացին այդ հարցում կոմպրոմիսի»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ հավելեց. «ՀԱԿ-ը թող կույս չձևանա, այն, ինչ իրենք արել են 1994-ից հետո, բոլորը հիշում են, թող հանգիստ նստեն տեղները ու սրբի դիմակով հանդես չգան։ Եթե մենք 1994-ի զինադադարից հետո գնայինք ժողովրդավարական ճանապարհով, մենք հիմա եվրոպական երկրների մակարդակի երկիր էինք դարձել։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց դրվածքով են շարժվել. թող խելոք նստեն տեղները»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում