Քեմբրիջի դքսուհի Քեթրինը կատակով առաջարկել է ճաղատացող ամուսնուն՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին, գնել ալպակի մորթուց կեղծամ, գրում է The Daily Express-ը:
Ինչպես նշում է թերթը, դա տվյալ թեմայի շուրջ Քեյթ Միդլոթոնի առաջին հրապարակային մեկնաբանությունն է:
Այս կերպ կինն արձագանքել է ամուսնու կատակին, որը վերաբերում էր իր ոճին, ասում է թերթը: Ավելի վաղ Քեմրիջի դուքսը նկատել էր, որ իր կինը դեղին զգեստով նման է բանանի, և որ նրա զգեստը շատ վառ է:
Քեթրինը հնարավորություն է ստացել պատասխանելու ամուսնուն Սիդնեյի Թագավորական զատկական շոուի ժամանակ, որտեղ հյուրերին ցուցադրել են տեղական արտադրանքը:
Տոնավաճառի մասնակիցներից մեկը Քեթրինին ցուցադրել է մորթին, որը եղել է մոտավորապես արքայազնի մազերի գույնին:
«Դա քեզ ավելի շատ է հարկավոր, քան ինձ»,- ասել է Քեյթն ամուսնուն, որն ի պատասխան ծիծաղել է:









































